Քիչ առաջ համացանցում տարածվեց տեղեկատվություն, որ «Ժամանակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի խմբագրությունների դիմաց ինչ-որ անհայտ անձինք կազմակերպել են ցույցեր` վանկարկելով «դհոլներ»: Ցուցարարների այդ ակցիան լուսաբանել են «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցները:
Այսպիսով՝ հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները, նրանց` միմյանց դեմ հանելը նոր նրբերանգներ են ձեռք բերում: